ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման  տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը:

Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում։

Հաճախորդը ստանում է վարկ` այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում գործող պարտավորության մնացորդի չափով, ինչպես նաև ունի վարկի հավելյալ գումար ստանալու հնարավորություն:

Վարկերի վերաֆինանսավորման հիմնական պայմաններն են.

  • տարեկան տոկոսադրույք՝ 11,6% -ից մինչև 16,6% (փաստացի տոկոսադրույք` 14,5-20,5%),
  • վարկի ժամկետ՝ 6-60 ամիս,
  • վարկի սպասարկման ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0,1% չափով:

Բանկն առաջարկում է  նաև վարկի  տարեկան տոկոսադրույքից զեղչերի ճկուն համակարգ այն հաճախորդներին, ովքեր ձևակերպում են դժբախտ պատահարներից կամ անշարժ գույքի ապահովագրություն:

Վերոնշյալ պայմաններով Բանկն իրականացնում է առանց գրավի սպառողական վարկերի, վարկային գծերի, ապառիկ վարկերի գնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև ավտովարկերի և հիփոթեքային վարկերի գնում, որոնց պայմանների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կայքում:

Վարկի վերաֆինանսավորումը հաճախորդին տալիս է հետևյալ առավելությունները`

  • վարկերի տոկոսադրույքի իջեցում,
  • տարբեր բանկերում գործող վարկերի գծով վճարումների միավորում մեկ վճարի մեջ,
  • վարկի ժամկետի երկարաձգում,
  • լրացուցիչ վարկի գումարի ստացում,
  • ամենակարևորը՝ ամսական վարկային բեռի իջեցում:

Ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87 -87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տեսանյութեր

Լրահոս