«Ես կանեմ այն, ինչը լավագույնն է բոլորի համար»․ Նեյմարը՝ «Բարսա» վերադառնալու մասին
«Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ Նեյմարին հարցրին` արդյո՞ք կերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, որն ավարտվում է 2022 թվականին:
«Ես կանեմ ամենալավը բոլորի համար: Ես շատ ուրախ եմ Փարիզում: Սա այն մրցաշրջանն է, երբ ես ինձ ամենաերջանիկն եմ զգում ՊՍԺ-ում: Ես այս տարի ավելի երջանիկ եմ, քան վերջին երկուսի ժամանակ»,- ասել է բրազիլացին:
«ՊՍԺ-ն աշխարհի լավագույն թիմերից մեկն է: Անցյալ տարի հասանք եզրափակիչ, այս տարի հույս ունենք հաղթել Չեմպիոնների լիգան»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս ամառ «Բարսելոնան» քննարկում է Նեյմարին առաջարկ կատարելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, հարձակվողը, ով երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, համարում է, որ նման քայլը գրեթե անհնար է:
Սիրարփի Աղաբաբյան