Բաժիններ՝

Տիտղոսակիր մարզիկները հյուրընկալվել էին «Ուրարտու» ակումբում

Հայաստանի ծանրամարտի և ըմբշամարտի հավաքականի անդամները հյուրընկալվել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» – «Արարատ-Արմենիա» հանդիպմանը ներկա էին նաև ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը, ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհանիսյանը։

Մարզիկները շրջայց կատարեցին «Ուրարտուի» մարզաբազայում, ծանոթացան ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ, ցույց տվեցին իրենց ֆուտբոլային ունակությունները։«Ուրարտուի» ակադեմիայի սաները լուսանկարվեցին մարզիկների հետ և հաջողություն մաղթեցին առաջիկա կարևորագույն մրցաշարերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930