Բաժիններ՝

Հեռացվելուց հետո Մոուրինյոն 4 ժամ քննադատել է «Տոտենհեմի» ֆուտբոլիստներին

Հայտնի է դարձել, թե ինչպես է անցել Ժոզե Մոուրինյոյի վերջին օրը «Տոտենհեմում»:

Պորտուգալացին երկուշաբթի առավոտյան ժամանեց բազա և պատրաստ էր մարզումներ անցկացնել, բայց լոնդոնյան ակումբից իմացավ հեռացման մասին: Նրան խնդրեցին լքել ակումբի գտնվելու վայրը կամ հավաքել իրերը:

Մոուրինյոն մնաց՝ իրերը հավաքելու համար, իսկ հետո չորս ժամ շարունակ քննարկում ունեցավ թիմի ֆուտբոլիստների հետ: Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով «Տոտենհեմի» հիմնական թիմի աղբյուրին, ֆուտբոլիստները լսել են այն ամենը, ինչ մարզիչը մտածում էր իրենց խաղի մասին վերջերս: Նա կտրուկ քննադատել է մեկնարկային կազմի խաղացողներին՝ թիմի մյուս բոլոր անդամների ներկայությամբ:

Նշվում է, որ մարզչի հարաբերությունները ֆուտբոլիստների հետ վատթարանում էին Եվրոպա լիգայում Զագրեբի «Դինամոյից» պարտվելուց հետո (2:0, 0:3): Ֆուտբոլիստները մարզման ժամանակ անընդհատ լարվածություն էին զգում և «վախենում էին ժպտալ»:

Պրեմիեր լիգայի աղյուսակում «Տոտենհեմի» հեռացման պահին Մոուրինյոն 7-րդ տեղում էր՝ վաստակելով 50 միավոր: Ակումբը ռիսկի է դիմում չմտնել լավագույն քառյակ և հաջորդ մրցաշրջանում մնալ առանց Չեմպիոնների լիգայի:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս