Բաժիններ՝

  «Պետք է շատ խորը վերլուծություն»․ «Բարսելոնան»՝ Սուպերլիգայի մասին

«Բարսելոնան» հայտարարություն է տարածել Եվրոպայի Սուպերլիգայի վերաբերյալ:

««Բարսելոնան» կիսում է եվրոպական ֆուտբոլային խոշոր ակումբների մեծ մասի տեսակետները, և առավել ևս` հաշվի առնելով ներկայիս սոցիալ-տնտեսական մթնոլորտը, որ անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ` արտադրանքի բարելավման միջոցով համաշխարհային ֆուտբոլի ֆինանսական կայունությունն ու գոյատևումը ապահովելու համար: Ապրանք, որն առաջարկվում է աշխարհի երկրպագուներին՝ համախմբելով և նույնիսկ մեծացնելով երկրպագուների բազան, ինչը նրա հենարանն ու ամենաուժեղ կետն է:

Այս համատեքստում, «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը շտապ ընդունել է Սուպերլիգայի հիմնադիր անդամ դառնալու առաջարկը, մրցաշար, որը նախատեսված է բարելավել ֆուտբոլասերներին առաջարկվող արտադրանքի որակը և գրավչությունը: Ընդհունել առավելագույն ներքին սկզբունքները՝ ընդհանուր առմամբ ֆուտբոլային ընտանիքի հետ համերաշխության նոր բանաձևեր որոնելու համար:

Որոշումն ընդունվել է այն համոզմամբ, որ այս նախագծի մաս դառնալու հնարավորությունից հրաժարվելը, որպես դրա հիմնադիրներից մեկը, կլինի պատմական սխալ: Որպես աշխարհի առաջատար մարզական ակումբներից մեկը՝ մենք ձգտում ենք միշտ առաջնագծում լինել, ինչն ակումբի ինքնության և նրա մարզական, սոցիալական և ինստիտուցիոնալ ոգու բաղկացուցիչ մասն է:

Ամեն դեպքում, «Բարսելոնան»՝ որպես ակումբ, որը միշտ եղել է և միշտ պատկանելու է իր յուրաքանչյուր անդամին, միանշանակ իրավունք վերապահեց իրեն այդպիսի կարևոր որոշում վերջնական հաստատման ներկայացնել՝ իրավասու սոցիալական մարմինների կողմից մանրակրկիտ և անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո:

Հաշվի առնելով հանրային արձագանքը, որը վերոնշյալ նախագիծը առաջացրել է բազմաթիվ ոլորտներում, անկասկած է, որ «Բարսելոնան» գնահատում է այս արձագանքի պատճառների խորը վերլուծության անհրաժեշտությունը` անհրաժեշտ չափով առաջարկը վերանայելու համար: Նման խորը վերլուծության համար անհրաժեշտ է ժամանակ և անհրաժեշտ սառնասրտություն` խուսափելու համար ցանկացած անհապաղ գործողությունից:

Հավասարապես կարևոր ենք համարում ընդգծել օբյեկտիվ փաստը, որ դատարանն արդեն իսկ տրամադրել է հրատապ իրավական պաշտպանություն` համաձայն պահանջի` դրանով իսկ հաստատելով Սուպերլիգայի նախագծի հիմնադիր ակումբների նախաձեռնության իրավունքը:

Այս առումով, «Բարսելոնան» սխալ է համարում մտորումների և բանավեճերի անհրաժեշտ գործընթաց հաստատելը` անհարկի ճնշման և ահաբեկման չափանիշերին համապատասխան:

Չնայած «Բարսելոնան» քաջ գիտակցում է այս խնդրի առաջ բերած կարևորությունն ու հետաքրքրությունը և միշտ առավելագույն թափանցիկությամբ գործելու անհրաժեշտությունը, մենք միշտ գործելու ենք պատշաճ ջանասիրությամբ և պահանջում ենք առավելագույն ըմբռնում, հարգանք և, ամենից առաջ, համբերություն «Բարսելոնայի» երկրպագուների շրջանում»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս