
Մեքսիկայում և Լեհաստանում հայտնաբերվել են Pfizer-ի կեղծված պատվաստանյութեր

COVID-19 կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության կեղծված պատվաստանյութեր են հայտնաբերվել Մեքսիկայում և Լեհաստանում: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:
Հրատարակության տվյալներով՝ Մեքսիկայի կլինիկաներից մեկում շուրջ 80 մարդ կեղծված պատվաստանյութ է ստացել մեկ չափաբաժնի համար մոտավորապես 1000 դոլար գնով: Սրվակները, որոնք գտնվել են Մեքսիկայում, ունեցել են կեղծված մակնշում:
Թերթը հաղորդում է, որ Լեհաստանում հայտնաբերված կեղծված պատվաստանյութով սրվակներում, հավանաբար, եղել է կնճիռների դեմ դեղամիջոց:
Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ ոչ ոք երկրում չի ստացել կեղծված պատվաստանյութ: The Wall Street Journal թերթը ճշտում է, որ սրվակները հետաքննության ընթացքում առգրավվել են Մեքսիկայի և Լեհաստանի իշխանությունների կողմից: Իր հերթին Pfizer ընկերությունը հաստատել է, որ դրանք կեղծված պատվաստանյութեր են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:-0-/56/