Դեսպան Թրեյսին հանդիպել է Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին, Առուշ Առուշանյանին և Արթուր Սարգսյանին

Սյունիք կատարած այցի ընթացքում դեսպան Թրեյսին հանդիպել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին և համայնքների ղեկավարներ Մխիթար Զաքարյանին (Մեղրի), Առուշ Առուշանյանին (Գորիս) և Արթուր Սարգսյանին (Սիսիան): Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել համավարակի ու պատերազմի կրկնակի հարվածներից:

Մարզպետն ու համայնքների ղեկավարները դեսպանին ավելի մանրամասն ներկայացրին իրավիճակը և քննարկեցին պատերազմի հետևանքով տեղահանվածներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության տրամադրումը: Դեսպան Թրեյսին հայ պաշտոնյաների հետ զրույցում նաև անդրադարձավ մարզի զարգացմանն ուղղված ԱՄՆ շարունակական աջակցությանը։

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930