
Թրամփը հայտարարել է, որ լուրջ է վերաբերվում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար կրկին պայքարելու հնարավորությանը

Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ամենայն լրջությամբ է դիտում 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավի մասնակցության հնարավորությունը: Ապրիլի 19-ի երեկոյան այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Առաջին հերթին կցանկանայի ասել, որ մինչեւ այդ դեռ շատ հեռու է»,- նշել է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսիք են հաջորդ նախագահական ընտրություններին նրա մասնակցության շանսերը: Ըստ որում Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ, ելնելով վերջին ընտրությունների արդյունքներից, որոնց ժամանակ նա կանխապես ստացել էր 75 միլիոն ամերիկացիների ձայնը, իր համար պաշտպանության բարձր մակարդակ է պահպանվում: «Ահա թե ինչ կասեմ. ես դրան (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցության գաղափարին) վերաբերվում եմ ամենայն լրջությամբ: Ավելի քան լուրջ: Բայց իրավական տեսակետից եւ առայժ չէի ցանկանա ընդարձակվել այդ մասին»,- ընդգծել է Թրամփը:
Մարտ ամսին նախկին նախագահը հայտարարել է, որ մտադիր է երկրում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականին, ընդունել վերջնական որոշում ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին: Ավելի վաղ նա վստահություն է հայտնել, որ հանրապետականները շանսեր ունեն վերադարձնելու վերահսկողությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ 2022 թվականի ընտրությունների արդյունքներով: Փետրվարի 28-ին նախկին ղեկավարն Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողովում ելույթի ժամանակ հնարավոր է համարել, որ կարող է վերստին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: