Բաժիններ՝

«Ես ամբողջ ուժով պայքարելու եմ նրան պահելու համար»․Պոչետինոն՝ Մբապպեի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է Կիլիան Մբապպեի ու Նեյմարի ապագայի մասին այն բանից հետո, երբ ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

«Ակումբի նպատակն է պահպանել լավագույն ֆուտբոլիստներին և ձեռք բերել Չեմպիոնների լիգայում հաղթող կազմ: Ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի Նեյմարն ու Մբապպեն մնան:

Ես ու Մբապպեն շատ լավ հարաբերություններ ունենք: Հենց հիմա ես լավատես եմ և ամբողջ ուժով կպայքարեմ նրան ՊՍԺ-ում պահելու համար: Կարծում եմ ՝ Մբապպեն հաջորդ տարի կխաղա Փարիզում: Ակումբը հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի:

Առաջնահերթությունն այն է, որ երկու ֆուտբոլիստներին էլ մնան թիմում: Մենք չենք մտածում, թե ինչ կանենք, եթե նրանք հեռանան »,-ասել է մասնագետը El Larguero-ին տված հարցազրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս