Մարմնամարզիկները մեկնում են Շվեյցարիա
Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մեկնում է Եվրոպայի առաջնության: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հավաքական թիմը մարզչական շտաբի գլխավորությամբ Շվեյցարիա կմեկնի ապրիլի 18-ին:
Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Արմեն Պետրոսյանը և Գագիկ Խաչիկյանը: Հավաքական թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 18-ին և կվերադառնա 26-ին:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը շեշտել էր, որ մասնակից անդամներից շատերը մեդալ նվաճելու հնարավորություն ունեն: «Իհարկե, Եվրոպայի առաջնությանը գնում ենք պայքարելու համար, 4-5 հոգի մեդալ նվաճելու հնարավորություն ունի, բայց Եվրոպայի առաջնությունում ամեն ինչ անկանխատեսելի է: Մենք հիմա գնում ենք մեդալ նվաճելու, այսօր բարձրակարգ մարզիկներ ունենք հավաքականում: Սակայն չգիտեմ, թե ինչ մարզավիճակում են մյուս մարզիկները` մեր մրցակիցները»,-նշել էր Սերոբյանը: