
Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «Իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ «նիկոլների երկրում անարժեք է ամեն բան, ինչ արժեք էր համարվում դարերով»։
«Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր:
Սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են: Մի օր առավոտ կարող է զարթնես, պարզվի գեներալ ես, հաջորդ օրը հերոս, իսկ մի շաբաթ անց ստոր-դավաճան: Կարևորը հասցնես մի 5 լրատվամիջոցի որպես հերոս հարցազրույց տաս, որովհետև հետո միայն դավաճանության նյութերի տակի քոմենթներն ես կարդալու:
նիկոլների երկրում անարժեք է ամեն բան, ինչ արժեք էր համարվում դարերով:
Շուտով գեներալի ուսադիրներ կստանա ոստիկանապետ Վահե Ղազարյանը:
Քննարկվում է Արփի Դավոյանին գնդապետի կոչում ու Հովիկ Աղազարյանին տիեզերական վարդապետ հռչակելու հարցը: Հռոմի պապի վրա վերջնաժամկետ են դրել: Կա՛մ Հովիկին կհռչակի, կա՛մ իրավունքի ուժով Հռոմի պապ կդառնա Գագիկ Ջհանգիրյանը»,- ֆեյսբուէյան էջում գրել է նա։