Գլխավոր սպասարկուի «ախռանայի» պետի տեղակալը «իկրայի գործով» դատարանին գրավոր զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան․ Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Իկրայի գործով» այսօրվա դատական նիստը պարզապես սենսացիոն էր։ Հայաստանում թուրքերի գերագույն գլխավոր սպասարկուի «ախռանայի» պետի տեղակալը ոչ միայն որպես վկա չէր ներկայացել դատական նիստին, այլև գրավոր ձևով դատարանին զգուշացրել էր իրեն այլևս չկանչել դատարան։ Կրկնում եմ, գրավոր (!) ձևով դատարանին զգուշացրել էր ԻՐԵՆ ԱՅԼԵՎՍ ՉԿԱՆՉԵԼ։

Սա բացարձակ լկտիություն է և Դատարանի ինստիտուտի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Վախենո՞ւմ եք գալ դատարան ու դռնբաց դատական նիստում պատասխանել մեր հարցերին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930