
«AstraZeneca» պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է. Ավանեսյան

Հայաստանի Հանրապետություն ներկրված կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ:
Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութերն էլ ունեն շատ կարճ օգտագործման ժամկետ: Այն, որ Հայաստան ներկրված պատվաստանյութն ունի 2 ամսից մի փոքր ավելի օգտագործման ժամկետ, լրիվ բավարար է: Հայաստան ներկրված «AstraZeneca» Պատվաստանյութի օգտագործման ժամկետը մինչև մայիսի 31-ն է:»,- ասաց Ավանեսյանը:
Առողջապահության նախարարը ներկայացրեց, որ իրենց կողմից այժմ աշխատանքներ են իրականացվում հանրության շրջանում պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրանելու համար: