Բաժիններ՝

Իրանում Անգլիայի առաջնության մրցախաղի ցուցադրությունն ավելի քան հարյուր անգամ ընդհատել են կին մրցավարի պատճառով

«Տոտենհեմ»-ի եւ «Մանչեսթր Յունայթեդ»-ի միջեւ ֆուտբոլի Անգլիայի առաջնության մրցախաղի հեռարձակումն Իրանի պետական հեռուստաալիքով բազմակի ընդհատվել է կադրում կին մրցավարի հայտնվելու պատճառով: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:

Եզրային մրցավարներից մեկը, որն սպասարկել է խաղը, եղել է Շոն Մեսսին, որը գտնվել է մրցավարի համար ավանդական հանդերձանքով՝ մարզաշապիկով, շորտով եւ մինչեւ ծնկները հասնող զանկապաններով: Հենց որ նա հայտնվել է կադրում, էկրանի վրա խաղի փոխարեն ցուցադրել են «Տոտենհեմ»-ի մարզադաշտի համայնապատկերը: Հաղորդվում է, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի հեռուստադիտողները չտեսնեն մրցավարի ոտքերի մերկ մասերը:

Հաշվարկների համաձայն, հեռարձակումն ընդհատվել է ավելի քան հարյուր անգամ: «Տոտենհեմ»-«Մանչեսթր Յունայթեդ» մրցախաղն անցկացվել է ապրիլի 11-ին եւ 3:1 հաշվով ավարտվել ՄՅու-ի հաղթանակով: Ավելի վաղ Իրանում գրեթե 40 տարի գործել է մի օրենք, որի համաձայն, կանանց արգելվել է այցելել ֆուտբոլային մրցախաղերի: 2019 թվականի աշնանը հաղորդվել է, որ նրանց, ի վերջո, թույլատրվել է մարէզադաշտեր գնալ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս