
«Տեսնես Հայաստանում և Արցախում քանի՞ մարդ կա, որոնց երբ ինչ-որ պաշտոն առաջարկեն` միանգամից կհրաժարվեն, և կասեն` չեմ կարող»

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իսկ կարո՞ղ եք…
Անհնար է չնկատել, որ նույնիսկ այս իրավիճակում այսօր շատ շատերն են ձգտում իշխանության, առանց հաշվի առնելու, որ դա ծանրագույն բեռ է, ահռելի պատասխանատվություն և բարդագույն աշխատանք:
Հարց է առաջանում:
Տեսնես Հայաստանում և Արցախում քանի՞ մարդ կա, որոնց երբ ինչ-որ պաշտոն առաջարկեն` միանգամից կհրաժարվեն, և կասեն` ՉԵՄ ԿԱՐՈՂ, կամ առնվազն` կմտածեն, հետո կհրաժարվեն:
Հիմնականում մտածում են` իսկ եթե նա կարող է, ապա` ինչո՞ւ ես չեմ կարող, և համեմատվում են ոչ թե հաջողված օրինակների, այլ տապալվածների հետ:
Սա խնդիր է` լրջագույն խնդիր…»։