Հերթական նյարդային, ջղաձիգ պահվածքը. Փաշինյանի վարկանիշը 17 տոկոս է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ էր՝ բղավոցներ, գոռգոռոցներ, միտինգային ոճ ու բառապաշար և, իհարկե, մշտական թեզեր, այդ թվում՝ իրենից բացի մեղավոր են բոլորը, հատկապես բանակն ու «նախկինները»: Այս ամենին գումարած՝ Արցախը հանձնածների, 5000-ից ավելի զոհ տվածների՝ հոտընկայս բուռն ու երկարատև ծափահարությունները, որոնք շատերը գնահատեցին որպես ցինիզմի գագաթնակետ:

Միայն օվացիաներն էին պակասում, որ պատկերն ամբողջական դառնար:

Ի դեպ, ակնհայտ էր, որ Փաշինյանը սարսափելի լարված ու նյարդային էր: Եվ ոչ միայն նա, նաև «քայլող» պատգամավորները: Վկան՝ նրանցից մի քանիսի ջղաձիգ ու հիստերիկ պահվածքը լրագրողների հետ շփվելիս:

«Փաստ» թերթի տեղեկություններով, դրա գլխավոր պատճառն այն է, որ մարզերից ստացվել են հանրության տրամադրվածության ուսումնասիրությունների արդյունքները (ինչի մասին գրել էինք օրերս), որոնք քիչ է ասել, թե անմխիթարական են իշխանությունների համար: Դրանից զատ, Փաշինյանին նոր հուսահատություն են պատճառել նախօրեին հատուկ ծառայությունների կողմից տրամադրված վարկանիշային նոր տվյալները:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի դրական վարկանիշը ներկայումս մոտ 17 տոկոս է, իսկ հակառեյտինգը («որևէ պարագայում չեմ քվեարկի»)՝ 46 տոկոս: Սրանից զատ, նրան շատ ավելի նյարդայնացրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշային ցուցանիշները. դրականը՝ 31 տոկոս, հակառեյտինգը՝ 6 տոկոս:

Հավելենք, որ, ըստ իշխանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, Փաշինյանը շարունակում է ակտիվորեն «դուխ» տալ իր թիմակիցներին: Բոլոր նրանց, ովքեր դեմ են ընտրություններին՝ վստահ, որ հաղթելու շանս չկա, Փաշինյանը հույս է տալիս, թե անպայման հաղթելու են, բայց եթե չհաղթեն էլ, գոնե ցույց կտան, որ հեռացան դեմոկրատական եղանակով, ոչ թե ճնշման տակ: Եվ հետո, խորհրդարանում խմբակցություն կունենան, որն իրենց համար ապահովության երաշխիք կլինի:

Տեսանյութեր

Լրահոս