«Կարող է Օնիկ Գասպարյանն այդ հեռախոսազրույցի ընթացքում այնքան հայհոյանք է հնչեցրել Նիկոլի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Արտակ Դավթյանի «գենշտաբությունը» հայոց բանակի պատմության մեջ ամենախայտառակ արարներից մեկն է, երբ Զինված ուժերի ղեկավար է աշխատում մարդ, որը համաձայնել է «չոքել չոքածի մոտ»։

«Նա կզել է կզածի մոտ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արմեն Աշոտյանը։

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներին, Արմեն Աշոտյանն ասաց, որ այսօր կան մանրամասներ, որոնք որևէ մեկը չգիտի, քանի որ այդ մանրամասներն այն բունկերում էին, որտեղ իրար «բարոյական աջակցություն» էին ցուցաբերում, հետևաբար՝ այս մանրամասները դեռ այդ շրջանակներում է։

«Փաստերը հարյուրավոր են, բայց հետաքննություն անելու համար մեզ պետք են խղճով մարդիկ, որոնք այդ ժամանակ բունկերում են եղել, այդ մարդիկ, ցավոք, այսօր չունեն այն արժանապատվությունը, որպեսզի ինքնուրույն թքեն այն ամենի վրա, դուրս գան ասեն՝ թքած պաշտոնի վրա, ու հաշտ քնեն իրենց խղճի հետ։ Ես բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներից հիասթափված եմ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր գիտեն, թե Նիկոլն ինչ է արել պատերազմը բերելու համար, ու այսօր լռում են, նրա հանցակիցն են»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում նոր վարքականոնի կարիք կա բոլոր մակարդակներում։

«Ինձ, օրինակ, ամեն օր նյարդայնացնում, ցավ է պատճառում Երևանի փողոցներում ցկցկացող, բարձր երաժշտությամբ ցանկացած մեքենա, այն, որ ալամ աշխարհը լսում է։ Մենք ունենք վարքականոնի կարիք անգամ մեր հավաքների ժամանակ»,- նշեց Ա. Աշոտյանը։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը և Նիկոլ Փաշինյանի ու  իշխանամերձ շրջանակների խոսակցություններին, թե նրա հետ կապված հայտնի հեռախոսազրույց կհրապարակվի և այլն, Արմեն Աշոտյանը նկատեց՝ դեռ այն ժամանակ է ասել, որ պատրաստվում է «Հրայր Թովմասյանի  գրիչ-2» օպերացիան, այսինքն՝ չեղած բանից մեծ աղմուկ բարձրացնել։

«Բա այդ ամենն ո՞ւր մնաց, կարող եմ այսպիսի վարկած ասել՝ կարող է Օնիկ Գասպարյանն այդ հեռախոսազրույցի ընթացքում այնքան հայհոյանք է հնչեցրել Նիկոլի հասցեին, որ չեն կարողանում մոնտաժել։ Այդ հայհոյանքները Փաշինյանը կարող է չմոնտաժել, մեկ է՝ ամեն օր հայ ազգն իրեն այդ հայհոյանքները տալիս է։ Եթե նման ձայնագրություն կա, ինչո՞ւ չեն հրապարակում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս