Ջենիֆեր Լոպեսը՝ InStyle ամսագրի շապիկին
Ջենիֆեր Լոպեսն լուսանկարվել է InStyle ամսագրի The Beauty Issue թեմատիկ հրապարակման համար, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Որոշ լուսանկարներում Լոպեսը կրում է ջինսե տաբատ, սպիտակ անթև շապիկ, արծաթագույն ժամացույց, մազերն արձակված են։
Մյուս լուսանկարներում Լոպեսը ներկայացել է այլ հանդերձով՝ ամբողջությամբ սևազգեստ, ինչպես նաև սպիտակ տաբատով և կարճ տոպով, սպիտակ վերնաշապիկով և ակնոցով։
Համարի շապիկի լուսանկարում դերասանուհին կրում է մարմնագույն լողազեստ, որի վրա մետաղական դետալներ կան։
Հիշեցնենք, որ Լոպեսն այս պահին նկարահանվում է Shotgun Wedding ֆիլմում, որի նկարահանումներն ընթանում են Դոմինիկյան Հանրապետությունում։ Shotgun Wedding ֆիլմի նկարահանումները որոշակիորեն դժվարացել էին այն պատճառով, որ Լոպեսի խաղընկեր Արմի Համերին վերջին պահին փոխարինել էր Ջոշ Դուհամելը։ Բացի այդ սկանդալ էր առաջացել Ջենիֆեր Լոպեսի անձնական կյանքի շուրջ։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, PageSix-ի հրապարակման մեջ ասվում էր, որ 51-ամյա դերասանուհին և 45-ամյա մարզիկը վերջ են տվել իրենց քառամյա հարաբերություններին։ People ամսագրին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել էր, որ զույգի հարաբերությունները երեք ամիս է, ինչ սրված են, սակայն նրանք փորձել են պահպանել դրանք: