«Ադրբեջանցի զինվորները Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհահատվածում քարեր են նետել հայկական մեքենայի ուղղությամբ». Կապանի քաղաքապետ

Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հայկական մեքենայի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասաց, որ միջադեպի հետ կապված արդեն տեղեկացրել է ռուս խաղաղապահներին։

«Միջադեպի հետ կապված տուժողներ չկան։ Միջադեպն ավելի կոնկրետ տեղի է ունեցել Դավիթ Բեկ-Շուռնուխ  ճանապարհահատվածում։ Ռուս խաղաղապահներն արդեն տեղյակ են՝ ինչ է տեղի ունեցել, իսկ Սյունիքի մարզպետարանի հետ կապված՝  ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Գևորգ Փարսյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս ճանապարհահատվածում նման միջադեպ առաջին անգամ է։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Գորիսի ճանապարհահատվածում ադրբեջանցի զինվորականները քարեր էին նետել հայ զինվորների դիերը տեղափոխող մեքենայի ուղղությամբ։ Դրա հետևանքով մեքենան վնասվել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930