
Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին. Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է. «Սատանայական ֆուտուրիստական ներկայացումներ ֆինանսավորող Հայաստանի խղճուկ կառավարությունը որոշել է «պատժել» ազգակործան և ազգադավ գործունեության համար իր հրաժարականը պահանջող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և նրա հավատավոր ժողովրդին։
Իրենց մահաբեր և ապիկար գործունեության հետևանքով ավելի քան 5000 երիտասարդ զինվորականների և գրեթե նույնքան COVID-19-ի զոհերի հարազատներին զրկել են Քրիստոնեաբար իրենց հարազատների Մեռելոցը նշելու հնարավորությունից։ Սուրբ Հարության տաղավար տոնին հաջորդող Մեռելոցը սահմանվել է որպես աշխատանքային օր՝ հնարավորություն չտալով հարյուր հազարավոր մարդկանց գերեզմաններ այցելելու և Սուրբ Հարության խորհրդով մխիթարվելու հնարավորությունից։
Դրա փոխարեն մեր ապականված տոնացույցում մնացել է Քաղաքացու օրը։ Այն քաղաքացիների, որոնք զոհվեցին այս սրիկաների մեղքով՝ հայտնվելով անօգնական, խեղճ ու անտեր վիճակում։ Մնում է հուսալ, որ Քաղաքացու օրը դեռևս ողջ մնացած քաղաքացիները առիթ կունենան այցելել իրենց դժբախտությունները կերտողի գերեզմանին՝ մեռելոցի»։