
Սլովակիայի նախագահը հաստատեց կառավարության կազմը՝ Էդուրարդ Հեգերի գլխավորությամբ

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ապրիլի 1-ին հաստատել է հանրապետության կառավարության կազմը՝ վարչապետ Էդուրարդ Հեգերի գլխավորությամբ: Նրանց նշանակման հանդիսավոր արարողությունը կայացել է Բրատիսլավայի նախագահական պալատում եւ հեռարձակվել է Սլովակիայի հեռուստաալիքներով:
«Երդվում են լինել հավատարիմ Սլովակիայի Սահմանադրությանը եւ օրենքներին»,- ասել է Հեգերը՛ Կառավարության կազմի մեջ մտել են չորս քաղաքական միավորումների՝ «Սովորական մարդիկ եւ անկախ անձնավորություններ» (ՍՄԱԱ) աջ կենտրոնամետ կուսակցության, «Հանուն մարդկանց» լիբերալ-պահպանողական կուսակցության, «Ազատություն եւ համերաշխություն» (ԱեւՀ) լիբերալ կուսակցության եւ «Մենք ընտանիք ենք» աջ կենտրոնամետ քաղաքական շարժման ներկայացուցիչներ:
Հեգերն առաջ է քաշված ԱՄԱԱ-ի կողմից: Հեգերի կառավարությունը փոխարինել է Եգոր Մատովիչի կաբինետին, որն այդ կուսակցությունների կողմից կազմվել էր 2020 թվականի մարտին, որի հրաժարականը Չապուտովան ընդունել է մարտի 30-ին: Դրա պատճառը ճգնաժամն էր կառավարական կոալիցիայում երկրի կողմից կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտինկ V» պատվաստանյութի գնումից հետո Մատովիչի նախաձեռնությամբ, որը ԱՄԱԱ-ի առաջնորդն է, պատվաստանյութ, որը գրանցված չէ Եվրամիությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: