Բաժիններ՝

ԱՄՆ-ում COVID-19-ի դեմ պատվաստել են 65 տարեկանից բարձր քաղաքացիների գրեթե 75 տոկոսին. Բայդեն

ԱՄՆ-ի իշխանություններին հաջողվել է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը, պատվաստումներ են արել 65 տարեկանից բարձր քաղաքացիների արդեն գրեթե 75 տոկոսին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների ESPN հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել մարտի 31-ին:

Ինչպես նշել է ԱՄՆ-ի ղեկավարը, երկրում մոտ են այն բանին, որ «պատվաստված լինի 65 տարեկանից բարձր մարդկանց 75 տոկոսը՝ բնակչության առավել խոցելի մասը»: Նա արձանագրել է, որ վարակի տարածման արագությունն այդ առնչությամբ պետք է «զգալիորեն նվազի»:

Բայդենն ուշադրությունը բեւեռել է այն բանի վրա, որ իր վարչակազմը մի քանի հազարով ավելացրել է այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք բնակչության պատվաստում են կատարում երկրում, ինչպես նաեւ լրացուցիչ կենտրոններ է բացել դրա համար:

Բայդենը քննադատել Է ԱՄՆ-ի այն նահանգների իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, չափազանց արագ են վերացնում համավարակի ատճառով սահմանվանծ սանիտարական սահմանափակումները:

«Ես չեմ հասկանում՝ ինչու մենք չենք ղեկավարվում գիտական տվյալներով»,- ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը: ԱՄՆ-ում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 30,4 միլիոն դեպք, մահացել է 552 038 մարդ: Երկիրը երկու ցուցանիշներով էլ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս