Բաժիններ՝

HBO-ն աշխատում է «Գահերի խաղի» ևս 3 սերիալների վրա

Երկու պրիքվելների հետ միասին աշխատանքային փուլում կարող է լինել արդեն 3 սերիալ:

Variety-ի աղբյուրները նշում են, որ HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նախկինում անհայտ երեք սպին-օֆֆեր:
Առաջինը կոչվում է 9 ճանապարհորդություն (9 Voyages) կամ ծովային օձ (Sea Snake): Այն կպատմի լորդ Կորլիս Վելարիոնի մասին, որը հայտնի է նաև որպես ծովային օձ: Նա հայտնի նավարկող և քաղաքական գործիչ է, ով իր երիտասարդության տարիներին շատ հայտնի ճանապարհորդություններ է կատարել դեպի հեռավոր երկրներ, որտեղ Վեստերոսի ժողովուրդը ոտք չի դրել:

Ըստ ինսայդերների, The Mentalist and Pennyworth հեռուստասերիալի համահեղինակ Բրունո Հելլերն արդեն աշխատում է այս նախագծի վրա:

Երկրորդ սպին-օֆֆը կոչվում է Flea Bottom: Ինչպես անունն է հուշում, այն նվիրված է լինելու Flea Bottom-ի կյանքին: Այս տարածքը ծուռ նրբանցքների լաբիրինթ է և փողոցների խաչմերուկներ՝ շատ մոտ շենքերով, հասարակաց տներով, խոզերով և ախոռներով: Հենց այստեղ ծնվեց Դավոս Սեվորթը։

Կարդացեք նաև

Երրորդ սպին-օֆֆը, որը կրում է «10,000 նավ» անունը, պտտվելու է արքայադուստր Նիմերիայի կերպարի շուրջ, որը գլխավորել է Ռոյնարների արշավը Էսոսի իրենց հին երկրներից դեպի Վեստերոսի հարավ՝ Դորն:

Բացի այս երեք նախագծերից HBO-ն այժմ մշակում է «Վիշապների տուն» շարքը, որը կպատմի Տարգարիանների տան կազմավորման պատմությունը հիմնական իրադարձություններից 300 տարի առաջ։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս