Բաժիններ՝

Լապորտան ՊՍԺ-ի հետ խաղից հետո նախատեսում է պայմանագրային բանակցություններ վարել Մեսսիի հետ

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է պայմանագրային բանակցություններ սկսել Լիոնել Մեսսիի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Պարի Սեն Ժերմենի»  հետ խաղից հետո:

Սա՝ ըստ ESPN-ի լրագրող Սամուել Մարսդենի։ Իսկ Sport-ի լրագրող Ժոան Վեհիլսը նշում է, որ Լապորտան Ռոնալդ Կումանի մարդկանց հետ կմեկնի Փարիզ:

Մեսսիի ներկայիս գործարքի ժամկետը լրանում է հունիսին, իսկ Լապորտայի հիմնական նպատակներից մեկը Լեոյին այն երկարաձգել համոզելն է:

Անցյալ ամիս «Բարսան» «Կամպ Նոուի»  առաջին խաղում 4:1 հաշվով պարտվեց ՊՍԺ-ին։ Կատալոնացիները կմեկնեն Ֆրանսիայի մայրաքաղաք` պայքարելու հաղթանակի համար:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս