ԱԺ նախագահի մոտ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով փակ քննարկում է
Այս պահին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մոտ փակ քննարկում է ընթանում՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով:
Քննարկմանը մասնակցում են իշխանական պատգամավորները, որոնց ցուցված է զբաղվել արտահերթ ընտրությունների բովանդակային հարցերով՝ Համազասպ Դանիելյան, Վլադիմիր Վարդանյան և այլք:
Այս պահին պատգամավորները որևէ մեկնաբանություն չեն տալիս հարցի վերաբերյալ՝ ի վերջո, խորհրդարանական ընդդիմության հետ համաձայնության եկե՞լ են, թե՞ ոչ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Խորհրդավոր լռություն է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում, որի պատգամավորները դեռ խորհրդարան չեն վերադարձել Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից:
Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: