
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 15.089 դեպք են հայտնաբերել

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակածների թիվը մեկ օրում աճել է 15 089-ով՝ մինչեւ 4 042 837: Փետրվարի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել է շուրջ 0,38 տոկոս: Կորոնավիրուսային վարակից ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել է 20 720-ով:
Ընդամենն արդեն ապաքինվել է 3 559 142 մարդ: Նրանց բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 88 տոկոսը: Կորոնավիուսի պատճառով մահաբեր վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 507-ով՝ նախորդ օրվա 553-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել է 79 194 հիվանդ:
Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 1,96 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից: Ինչպես փետրվարի 12-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունում, ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 106 միլիոն թեստ:
Անցած օրը կատարվել է 399 հազար հետազոտություն: Գերաետսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողույան տակ է մնում շուրջ 643,7 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: