5 հայ գերիներ վերադարձան Հայաստան. հայտնի են նրանց անունները

Րոպեներ առաջ «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց Բաքվից հայ ռազմագերիերին տեղափոխող հերթական օդանավը: Այսօր ևս 5 գերեվարվածներ տուն վերադարձան, քիչ առաջ նրանց անունները հայտարարեցին:

Գալոյան Թաթուլ Սամվելի, Գյումրի
Գալստյան Արայիկ Հրաչյայի, Գյումրի
Իսրայելյան Հովհաննես Գևորգի, Գյումրի
Մովսիսյան Վահրամ Արայիկի, Գյումրի
Մանուկյան Կարեն Արայիկի, Մասիս

No description available.

Ժամեր շարունակ տասնյակ քաղաքացիներ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում սպասում էին օդանավի վայրէջք կատարելուն՝ հույս հայտնելով, որ հենց իրենց հարազատները կլինեն վերադարձողների շարքերում: Հավաքվածները նշում էին, որ իրենց տեղեկություններով 20-ից ավելի գերեվարված է վերադառնալու, սակայն, ինչպես ավելի ուշ պարզ դարձավ, նրանց թիվը 5 է:

No description available.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728