«Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան». Արմեն Աշոտյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին, դիմելով գերության մեջ գտնվողների ընտանիքներին, վստահեցրեց, որ իրենք էլ իրենց ուժերի ներածին չափով ամեն բան անում են գերիների շուտ տուն վերադարձի համար:
«Ակնհայտ է, որ գերիների փոխանակման ձգձգման պատասխանատուն սրիկան է: Էդ ո՞նց է, ամեն ինչում ժամկետ կա, տարածքներ հանձնելու ժամկետ կա, իսկ գերիների փոխանակման հարցով ժամկետ չկար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եթերում ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կետ առ կետ քննարկվել է, ամեն ստորակետի համար պայքար է եղել: Այ սրիկա Նիկոլ, բա որ ստորակետի համար պայքար էիր մղում, բա ֆայմդ, խիղճդ, խիզախությունդ, խելքդ չէր հերիքո՞ւմ, բա էդքան ստորակետների համար իբր պայքար ես մղել, բա մեր երեխեքի վերադարձի ժամկետ խի՞ չես պնդել, որ լինի՝ զոհվածների դիերից՝ մինչև պատանդներ ու ռազմագերիներ, ինչո՞ւ չես պնդել, չես ֆայմե՞լ, դուխդ չի հերիքե՞լ, խիղճդ չի հերիքե՞լ, քեզ մե՞կ է եղել»,- ասաց Աշոտյանը:
Նա նաև պնդեց, որ իշխանափոխությունը Հայաստանում արագացնելու է գերիների վերադարձը: Աշոտյանը հակադարձեց նաև այն պնդմանը, որ ընդդիմությունը խանգարում է այդ հարցում:
«Ընդդիմությունն ինչի՞ն էր խանգարում, որ դուք նորմալ ցուցակ կազմե՞ք, տաք Լավրովին, որ Լավրովը ադրբեջանցիների հետ աշխատի: Ընդդիմությունը ինչի՞ն էր խանգարում, որ Կրեմլում Ալիևի հետ լափում էիր, ճաշում էիր, ընդդիմությունը խանգարո՞ւմ էր, որ ասեիր՝ էդ կոմունիկացիաների թուղթը որ ստորագրում ենք, գերիների փոխանակման կետը մտցրու: Ասում են 160-230 գերի ունենք, դու նույնիսկ էնքան չկաս, որ քեզ գոնե, որպես բարի կամքի ժեստ, 30 հոգի բերեին Մոսկվա, հետդ բերեիր, դու էդքան «չմո» ես աշխարհաքաղաքական իմաստով, դու էդքան ոչնչություն ես, որ անգամ ժեստ չեն արել, որ գնացել ես Մոսկվա, 30 տղա չեն նստացրել ինքնաթիռ, հետդ ուղարկել Երևան, ասեն՝ տես»,- ասաց Աշոտյանը: