«Քանի որ գործող հեռուստաընկերություններն այլընտրանք չունեն, մենք գտնում ենք, որ այսօր գործող և նոր խաղացող հ/ը-երը մեծ հնարավորություններ պետք է ունենան լինել այս մուլտիպլեքսում». Տիգրան Հակոբյան

«Այսօր քննարկվում է մարզային հ/ը-երի հարցը, իսկ վաղը 11:00-ին այստեղ քննարկվելու են հանրապետական և մայրաքաղաքային հայտ ներկայացրած սլոթերի հայտերն ու գնահատականները»,- լիցենզավորման մրցույթի արդյունքների հիման վրա հանրային մուլտիպլեքսում  հաճախականություն ունենալու՝ հեռուստաընկերությունների ընտրության ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի  հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը:

Նա նշեց, որ մարզային սլոթերի օգտագործման համար դիմել են գրեթե բոլոր մարզերի հեռուստաընկերությունները, բացի Արարատի և Վայոց Ձորի մարզերից:

«Մոտեցումները շատ դեպքերում կարող են տարբերվել, բայց բոլորիդ ուզում եմ հավաստիացնել, որ մի բանում բոլորս միակարծիք ենք, որ հանրային մուլտիպլեքսը Հայաստանի այն սուվերեն ազգային մեդիա հարթակն է, որտեղ բոլոր հ/ը-երը պետք է փորձեն արտացոլել բոլոր ծրագրերը՝ և հանրային պահանջմունքը, և հանրօգուտ լինեն, պահպանեն էթիկայի կանոնները, առաջնություններ տան ազգային օրակարգին, նպաստեն մեր ազգային ինքնության խորացմանն ու նպաստեն ՀՀ քաղաքացուն դաստիարակելուն»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ քանի որ գործող հեռուստաընկերություններն այլընտրանք չունեն, իրենք գտնում են, որ այսօր գործող և նոր խաղացող հ/ը-երը մեծ հնարավորություններ պետք է ունենան լինել այս մուլտիպլեքսում:

«Պետք է ասեմ, որ լիցենզիայից զրկելու կամ «լիցենզիայից զրկվել են» արտահայտությունը մենք կփորձենք չկիրառել: Ես դիմում եմ ավելի շատ և քաղաքական ուժերին, և մեդիայի ներկայացուցիչներին, որովհետև զրկելու խնդիր դրված չէ: Բոլորը մասնակցում են սլոթերի մրցույթին, և քիչ տոկոս ստացած հ/ը-ն այդ սլոթը չի ստանում»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս