««Կյանքը էլ առաջվանը չի լինի…»

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կյանքը էլ առաջվանը չի լինի…

2016թ-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, որոշեցինք Ամանորի միջոցառումների համար նախատեսված գումարով նվերներ գնել՝ Արցախի և Տավուշի երեխաներին: Ձմեռ պապիկը Գևն էր. ուրախացնում և ուրախանում էր՝ բոլոր երեխաների հետ: Քարվաճառի ձորում՝ դեպի Դադիվանք բարձրանալիս, հանդիպեցինք այս փոքրիկին, ով մոմ էր վաճառում։ Գևը ուրախացած իջավ մեքենայից, և այս փոքրիկը հավատաց Ամանորյա հրաշքին:

Այս պատերազմում Գևորգը զոհվեց՝ Շուշիի պաշտպանության մարտերում, իսկ Դադիվանքցի փոքրիկը՝ դարձավ անտուն: Քարվաճառը ժամանակավորապես օկուպացվեց թշնամու կողմից: Այս և առաջիկա տարիներին շատ անելիքներ ունենք։ Մենք այս Երկրից գնալու տեղ չունենք: Մենք միայն մեկ ճանապարհ ունենք։ Մենք գնալու ենք մեր զոհված ընկերների և այս փոքրիների երազանքների հետևից»:

 

Կյանքը էլ առաջվանը չի լինի…
2016թ-ին՝ ապրիլյան պատերազմից հետո, որոշեցինք Ամանորի միջոցառումների համար նախատեսված…

Posted by Վահագն Վարագյան on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031