
«Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները». Արշավիր Ղարամյան

Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:
Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:
Գլխավոր հարցը օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից,պատասխանը մեկն է ՝միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:
Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա: Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուաքանչյուրի ուղենիշները:
Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին։
Արշավիր Սուրենի Ղարամյան»:
Ավարտին է մոտենում 2020թ-ը ՝Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:
Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով…Posted by Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян on 2020 թ. դեկտեմբերի 31, հինգշաբթի