Բաժիններ՝

Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի կիսաեզրափակիչ

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Airthings Masters-ի կիսաեզրափակիչ:

Արագ շախմատի առցանց այս մրցաշարում Արոնյանը քառորդ եզրափակիչում մրցում էր ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Խաղային երկրորդ օրվա երկու պարտիաներում Արոնյանը հաղթանակ է տոնել և երկու օրերի ընդհանուր արդյունքում դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հայ գրոսմայստերը կմրցի Ֆրանսիայից Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս