Բաժիններ՝

Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1135 աճյուն

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարներին որոնողական աշխատանքների ընթացքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԻՊԾ-ի «Ֆեյսբուք»-ի էջը։

«2020 թվականի նոյեմբերի 10-ի զինադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո, նեյեմբերի 13-ից առ այսօր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատներն իրականացնում են փրկարար-որոնողական աշխատանքներ այն վայրերում` որտեղ տեղի էին ունեցել ռազմական գործողություններ: Այդ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով, որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև այսօր: Փրկարարական 3 ջոկատ այս պահին աշխատում է Մարտունու և Մարտակերտի շրջաններում, ինչպես նաև Մեխակավանում (Ջաբրաիլ): Ծառայության տնօրենի նախաձեռնությամբ, փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները և տեղանքին ծանոթ ուղեկցողներ:

«Ավելացնենք, որ աշխատանքները չեն դադարի նաև առաջիկա օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս