Նրանք, որ գաղտնի պայմանավորվածությունների կգնան Փաշինյանի հետ, կդառնան ապիկար ազգադավի, պետությունը կործանողի հանցակից. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլը հանրությանը ճամբարների բաժանման իր վերջին քայլն է անելու՝ արտահերթ ընտրությունների տանելով:
Նրանք, որ գաղտնի պայմանավորվածությունների կգնան վերջինիս հետ (այդպիսիք լինելու են)՝ կդառնան ապիկար ազգադավի, պետությունը կործանողի հանցակից: Սրանք իհարկե կհնարեն պատմություններ, որով կփորձեն արդարացնել իրենց գաղտնի համագործակցության գործողությունները: Դա հիմնականում կարվի ժողովրդի անունից և ժողովրդավարության քողի տակ: Սրանք կփորձեն խաղաղություն քարոզել՝ մոլորեցնելով հանրությանը, թե այլևս չկան նոր պատերազմի ռիսկեր: Արդյունքում կստեղծվի երկու ճամբար (երրորդ այս պայմաններում իրատեսական չէ):

Ուզեք, թե չուզեք, հաջորդ քաղաքական ճամբարները լինելու են հետևյալ երկու թեզերի շուրջ:

Առաջինը, ակտիվ պատրաստվել պատերազմի և սրանով մեծացնել խաղաղություն ունենալու հնարավորությունը: Պատերազմի դեպքում, այս թևի սատարող կառավարությունը հնարավություն կստանա ռևանշի հասնել, եթե ոչ ապա կկարողանա արդյունավետ պաշտպանել եղածը:

Երկրորդ, չպատրաստվել պատերազմի, այլ պատրաստվել թշնամու հետ տնտեսական գործակցության և սրանով փորձել հասնել խաղաղության: Պատերազմի դեպքում, կլինի ավելի դաժան ու ծանր պարտություն՝ այս անգամ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների կորուստներով:

Այս երկու թեզերի շուրջ էլ կկառուցվի պետական մեքենան, հարկային համակարգը և տնտեսությունը:
Մնացյալ սիրուն և բարի խոստումները միֆեր են լինելու՝ իրական օրակարգերը թաքցնելու նպատակով: Նիկոլինն ու իրեն սատարողներինը լինելու է երկրորդը: Սրանում է լինելու հանրությանը մասերի բաժանելու նրա վերջին քայլը:

Այս պահից արդեն յուրաքանչյուրն իր գլխում պետք է ընտրություն անի՝ ինչ ճանապարհով գնալ և ըստ սրա էլ կդիրքավորվի քաղաքական խմբերի շուրջ»:

Տեսանյութեր

Լրահոս