Բաժիններ՝

«Ո՞նց ստացվեց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը ասում ա, կգա ժամանակը ու բոլոր հարցերի պատասխանը կտան։ Ժամանակը եկել ա՝ պատասխանեք։

1. Ոնց ստացվեց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են ու ադրբեջանցիները կարողանում են քաղաք մտնել ու դուրս գալ խաղաղապահների օգնությամբ, բայց Շուշին հանձնվեց՞:

2. Ոնց ստացվեց, որ Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն «տակտիկական նահանջից» հետո հերոսացվեց ու հիմա ԱԻՆ նախարարի պաշտոնում ա՞:

3. Ո՞նց ստացվեց, որ մեր շրջանների հանձնման ժամանակացույցը հստակ նշված ա, իսկ գերիների վերադարձինը՝ ոչ։

4. Ոնց ստացվեց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանո՞ւմ:

5. Ո՞նց ստացվեց, որ պատերազմի ավարտից գրեթե 2 ամիս անց մենք տենց էլ չտեսանք հաշվետվություն, ո՞ւր է նյութական ու ֆինանսական օգնությունը մասնավորների կողմից ուղարկված։

6. Եվ ամենակարևորը՝ ո՞նց ստացվեց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից։

Այս հարցերին պատասխանեք հանրությանը, մյուս խմբաքանակը տամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս