«Երաշխավորում ենք, որ արդար դատական համակարգով նա կստանա իր արժանի պատիժը». Արծվիկ Մինասյան
Վաղ առավոտից «Հայրենիքի փրկության» շարժման ներկայացուցիչները և նրանց համակիրները շրջափակել են կառավարության շենքը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Ժողովրդի առջև ունեցած ձեր պարտավորությունը՝ առաջին կարևոր պարտավորությունը, կատարել ժողովրդի պահանջը՝ այն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել:
Երկրորդ պահանջը՝ ինքնիշխանության և Հայաստանի շահերի պաշտպանությանը դավաճանած մարդուն հեռացնել պաշոտնից»,- նշեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Ապա դիմելով Կառավարության անդամներին՝ Արծվիկ Մինասյանը նշեց, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է այդ պահանջն ընդունի, հակառակ պարագայում՝ կհամարվի երդմնազանց և հայ ժողովրդի թշնամի. «ՀՀ անվտանգությանն ամեն վայրկայն սպառնում է կործանում, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր մարդու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր:
Դավաճանը պետք է դատվի: Երաշխավորում ենք, որ արդար դատական համակարգով նա կստանա իր արժանի պատիժը, բայց դրա համար չափազանց կարևոր է, որ ձեզանից յուրաքանչյուրը՝ 14 կառավարության անդամ յուրաքանչյուրը, եթե ներսում եք արդեն գտնվում, պատրաստվեք, որպեսզի քվեարկեք պաշտոնանակ անելու համար ՀՀ գլխավոր դավաճանին:
Դավաճան հեռացիր»:
Հիշեցնենք՝ ժամը 11:00 Կառավարությունում մեկնարկել է հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: