Բաժիններ՝

Չինաստանը նոր կրող հրթիռ է արձակել ուղեծիր՝ գաղտնի արբանյակով

Միջին դասի «Չանչժեն-8» («Մեր արշավ-8», CZ-8) չինական հրթիռը դեկտեմբերի 22-ին ուղեծիր է մեկնարկել XJY-7 գաղտնի արբանյակով եւ մի խումբ տիեզերական միկրոապարատներով. ուղիղ հեռարձակումն իրականացվել է DouYu չինական կայքում:

Սա չինական նորագույն հրթիռի առաջին թռիչքն է: Արձակումն իրականացվել է Երեւանի ժամանակով 08:37-ին՝ Հայնան կղզու «Վենչան» տիեզերակայանից: Հրթիռն արեգակնային-սինքրոն ուղեծիր դուրս կբերի XJY-7 գաղտնի արբանյակը՝ տեխնոլոգիաների փորձարկման համար, որոնք մշակվել են Չինաստանի տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի (CAST) կողմից: Հրթիռի վրա է նաեւ ET-SMART-RSS (ETHSAT-6U) կամ «Չժիսին-1A» միկրոարբանյակը, որն ստեղծվել է Եթովպիայի համար, Երկրի հեռագործ զոնդավորման «Հայսի-1» ապարատը եւ «Տյանցի» (Apocalypse 12) կապի հերթական արբանյակը:

Նորագույն երկաստիճանավոր «Չանչժեն-8» կրող հրթիռը կարող է երկրասինքրոն անցումային ուղեծիր դուրս բերել մինչեւ 2,8 տոննա, 700 կիլոմետր բարձրությամբ արեգակնային-սինքրոն ուղեծիր՝ մինչեւ 5 տոննա եւ ցածր շուրջերկրյա ուղեծիր՝ մինչեւ7,6 տոննա օգտակար բեռ: Հեռանկարում «Չանչժեն-8R» տարբերակի կողային արագացուցիչներով նոր հրթիռի առաջին աստիճանը պլանավորվում է հարմարեցնել բազմանգամյա օգտագործման համար: Այն հրթիռի մեկնարկից հետո պետք է կառավարելի ուղղահայաց վայրէջք իրականացնի ծովային հարթակի վրա: Երկաստիճան «Չանչժեն-8»-ը պետք է դառնա բազմանգամյա օգտագործման կրող հրթիռի հիմքը առեւտրային գործարկումների համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս