Ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում
Հայաստանը ներկայացնող ազատ ոճային ըմբիշները շարունակում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):
Պապիկյանը կմեկնարկի 1/8 եզրափակչից և առաջին գոտեմարտը կանցկացնի Լեհաստանից Էդուարդ Գրիգորիևի հետ: Թևանյանն անդրանիկ գոտեմարտում` որակավորման փուլում կփորձի գերազանցել Մոլդովան ներկայացնող Նիկոլայ Գրահմեզին: Ավագյանն ուժերը կչափի Ղրղստանից Արսալան Բուդաժապովի հետ (որակավորման փուլ): Եվ Մխիթարյանի առաջին մրցակիցը 1/8 եզրափակիչում Բեդոպասա Դջոնդե-Թեիմուրազ Նասկիդաևա զույգի հաղթողը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով: Վաղը` դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ: