Բաժիններ՝

Խնածախում, Այգեստանում և Մարտակերտում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ. ԱԻՊԾ

Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ խնդրելով խուճապի չմատնվել:

«ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը: Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում սպասվում են վնասազերծման աշխատանքներ: Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում:

Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են 195 հա տարածք և 60 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031