Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հիվանդացել է COVID-19-ով, դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ առայժմ չի պլանավորում պատվաստում կատարել կորոնավիրուսի դեմ: Համապատասխան հաղորդարգությունը Միտացյալ Նահանգների ղեկավարը հրապարակել է Twitter-ի՝ իր էջում:

«Սպիտակ տանն աշխատող մարդիկ պետք է պատվաստանյութ ստանան փոքր-ինչ ավելի ուշ (երկրի բնակչության պատվաստման) ծրագրի շրջանակում, եթե դրա հատուկ անհրաժեշտությունը չկա: Ես խնդրեցի մտցնել այս ճշտումը: Ես չեմ պլանավորում (այժմ) պատվաստում անել, բայց անհամբերությամբ սպասում եմ հնարավորության անելու այն համապատասխան ժամանակ»,- գրել է նա:

Ավելի վաղ Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրի (ԱԱԽ) մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը հայտնել է, որ «իշխանության բոլոր երեք ճյուղերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք պատվաստում կանցնեն ի կատարումն գործադիր իշխանության սահմանած կանոնակարգի: Ինչպես պարզաբանել է The Washington Post թերթը, դա նշանակում է, որ, մասնավորապես, Սպիտակ տան աշխատակիցներն արդեն ամենամոտ ժամանակներս կստանան պատվաստանյութը. ըստ էության երկրի բնակչության խոցելի կատեգորիաների հետ միաժամանակ: Հրատարակության աղբյուրները պարզաբանել են, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց COVID-19-ի դեմ պատվաստումն «անհրաժեշտ է կառավարության գործունեության ապահովման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս