Բաժիններ՝

Մեկ ամսում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.1%-ով

Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0%, իսկ 2020թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոշոր կենցաղային սարքերի, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.1%, կահույքի, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.2%, ոսկերչական զարդերի՝ 0.5%, դեղագործական ապրանքների՝ 0.6%, մաքրող, լվացող միջոցների` 1.0%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.4%, հագուստի` 2.1% գնաճ։ Միաժամանակ, բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի և հատակի ծածկերի գները նվազել են 0.1%-ով:

2020թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.4% գնաճ և դիզելային վառելիքի 3.6% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.5%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1% հավելաճ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031