Սիրելի հայրենակիցներ, ուշքի եկե՛ք։ Մի տարի է բարձրաձայնում էի Արցախի նկատմամբ առկա վտանգների մասին, բայց անլուրջ ընդունեցիք խոսքերս։ Երկրորդ անգամ չսխալվե՛ք։ Թույլ չտաք դավաճանական ծրագիրը իրականանա։ Ազգադավը իր միսիան անելու է և փախչի Հայաստանից։
«Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը մտել է քաղաքացիական շրջանառության մեջ: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:
Ես, որպես Ձեր ավագ ընկեր ու կոլեգա, համոզված եմ եւ շատ մեծ հույսով, որ այդ հարցերին Ձեր կեցվածքով կտաք դրական պատասխան եւ թույլ չեք տա, որ Ձեզ դարձնեն իրենց ստոր նպատակների կույր ու բութ գործիքն ու օգտագործեն դավաճանություն չհանդուրժողների նկատմամբ բռնություններ իրականացնելու համար։ Ես համոզված եմ, որ իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնող քաղաքացիների վրա ավտոմեքենան վարելու հրաման տվող ստահակը դժբախտ պատահականություն է ձեր շարքերում։ Համոզված է նաեւ ժողովուրդը, քանի որ այդ մեկ ստորի կողքին արդեն երեւացին տասնյակների հասնող պատիվ ունեցող ոստիկանության սպաներ, ովքեր, չհանդուրժելով այս ամենը, աշխխտանքից ազատվելու զեկուցագրերը շպրտեցին խամաճիկ ոստիկանապետի երեսին։
Հայկական արմատներով հանրահայտ փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) «Թվիթեր»-ի իր էջում գրություն է տեղադրել, որում ասվում է, որ առաջին քրիստոնյա ազգի` հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին չեն կանգնում, որովհետև նրա ունեցածը միայն պատմություն ու մշակույթ է:
Մինչ նիկոլական ֆեյքերի ոհմակը գրոհում էր Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջը, թշնամին գրոհեց Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա։ Օրինաչափ է՝ Փաշինյանի կռիվը երկրի ներսում է, իսկ լկտիացած թուրքը, տեսնելով դա, նորանոր տարածքներ է զավթում։
Ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական բյուջեի կատարման 10 ամիսների հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունն առանձնահատուկ է նրանով, որ դրանում տեղ են գտել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակություններից պետական բյուջեին նվիրաբերված գումարները։ Խոսքը շուրջ 52 մլրդ դրամի մասին է։
Չգիտես՝ ինչ նպատակով Կոնդի կառավարական առանձնատների մոտ կուտակված ոստիկանական մեծաքանակ ուժերը ցրտից պաշտպանվելու համար պարբերաբար միացնում են ավտոբուսների և մարդատար մեքենաների շարժիչները: