Բաժիններ՝

Արցախի 34 ՀԷԿ-ից մնացել են 6-ը. պակասող էլեկտրաէներգիան կմատակարարվի Հայաստանից. Sputnik Արմենիա

Արցախի էլեկտրամատակարարումը կուժեղացվի Հայաստանի Հանրապետությունից ՝ Գորիսի էլեկտրահաղորդման գծերի միջոցով։ Հուսալիությունը կապահովի ավելի հզոր էլեկտրահաղորդման գիծը՝ Հրազդան-Շինուհայրը։

Արցախի Հանրապետության վերահսկողության տակ են մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արցախյան կառավարության մեր աղբյուրը։

Ձևաչափն ընտրել են Բաքուն ու Երևանը․ ինչու Իրանի ծրագիրը դուրս մնաց արցախյան գործընթացից
Հինգը փոքր ՀԷԿ-եր են, մեկը` խոշոր՝ Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարի մոտ։

Հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքներում գտնվող էլեկտրակայաններից հասցրել են դուրս բերել տուրբիններն ու այլ սարքավորումները։ Ի դեպ, այդ ՀԷԿ-երը ոչ թե խորհրդային ժամանակաշրջանից են մնացել, այլ տարբեր ժամանակներում կառուցել է հայկական կողմը (հիմնականում փոքր հզորության կայաններ)։

Նախկինում Արցախը գրեթե ամբողջությամբ բավարարում էր էլեկտրաէներգիայի իր կարիքները։ Հայաստանի Հանրապետության հետ իրականացվում էր էլեկտրաէներգիայի փոխանակում։ Ընդ որում` եղել են տարիներ, երբ Արցախն ավելի շատ էլեկտրաէներգիա է մատակարարել ՀՀ, քան ստացել։

Այժմ ՀՀ-ն կավելացնի Արցախի էլեկտրամատակարարումը Գորիսից գնացող էլեկտրահաղորդման գծով։ Հուսալիության ապահովմանը կօգնի Հրազդան-Շինուհայր ավելի հզոր՝ 220 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը, որը երկու տարի առաջ կառուցվել է Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանների միջև:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031