Բաժիններ՝

«Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները»․ Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները։ Այն ոչ միայն և ոչ այնքան պատերազմի և COVID-19-ի արդյունք է, այլև ՀՀ կառավարության և ԿԲ պոպուլիստական, անհեռատեսական քաղաքականության։ Քանի տարի է ասում ենք, գլոբալ աշխարհում ճիշտ է ազգային արժույթի փոխանակարժեքի մշտական և սահուն իջեցումը (օրինակ, տարեկան 8-10 դրամով)։ Ո՞ւմ և ի՞նչի համար էր ՀՀ ԿԲ-ի վերջին 2.5 տարիների ընթացքում «կայունացրել» դրամը։ Բացատրությունը մեկն է. աչքակապություն և պոպուլիզմ։ Այս պայմաններում դրամի փոխանակարժեքը պարբերաբար գահավիժում է։ Մեր օրերի տնտեսական ճգնաժամի կվինտէսենցիան կրկին փոխանակարժեքն է։

– Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ ԿԲ պահուստներ գահավիժեցին։ Միայն հոկտեմբերին դրանք նվազեցին 550 մլն դոլարով։

– Ունենք արտահանման անկում։

– Բանկերի վարկային պորտֆելում աճում է դոլարային վարկերի տեսակարար կշիռը։

– Ավանդների դոլարիզացիայի բարձր մակարդակը։

– Զուտ տրանսֆերտների անկումը։ Շարունակվում է միջոցների արտահոսքը երկրից։

Եվ կրկին ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում։ Կարճաժամկետ շրջանում նա պարտավոր է գոնե կապել դրամի (փողի) զանգվածը։ Բայց մենք ինչ-որ դամբուլային քաղաքականության ականատեսն ենք։
Պակաս կարևոր չէ նաև գործող կառավարության, պատերազմը պարտված, դավաճանաբար հողեր հանձնած վարչապետի և ՀՀ Նախագահի հրաժարականը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031