«Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք․․․»․ Կարին Տոնոյանը՝ Աննա Հակոբյանին

Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տիկին էռատոյին ի պատասխան 4 հարց միայն-

– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց Նոր տարվա նվեր խոստացած հայրերին…….

– Իսկ դժվար չէ՞ր հազարավոր երեխաներից խլել իրենց տունն ու հայրենիքը…..

– Իսկ դժվար չէ՞ սեփական երեխային այդքան անեծքի տակ թողնել….

– Իսկ դժվար չէ՞ այդքան լկտի լինել ու արնախում …..

Բռնեք ձեր երեխայի ձեռքն ու գնացեք այն մայրերի մոտ, որ օրուգիշեր իրենց զավակների մարմիններն են փնտրում և ասեք նրան, որ դուք եք նրանց զավակների կորստի պատճառը, որ իր այս տարվա եղևնու զարդերը արյունոտ են լինելու…..

դե՝ ասեք, ասեք, ասեք……դժվար չէ՞ այդքան խաբել սեփական երեխային»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031