Նիկոլ Փաշինյանն ԱԺ է եկել դիմակավորված անձանց ուղեկցությամբ

Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը, որին մասնակցում են միայն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, ԲՀԿ-ն չի մասնակցում:

Նիկոլ Փաշինյանն այս անգամ խորհրդարան էր եկել մեծ թվով մեքենաներով ու դիմակավորված, զինված անձանց ուղեկցությամբ:

Ի տարբերություն նախորդ անգամների, երբ Կառավարության անդամները խորհրդարան էին գալիս ու նիստերի դահլիճ մտնում սովորական մուտքով, այս անգամ նրանք դահլիճ մտան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար նախատեսված դռնով՝ լրագրողների աչքերից ու տեսախցիկներից հեռու:

Նախատեսված դռնով միայն ներս մտան Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ում ուղեկցում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ հավանաբար նիստերի դահլիճի տեղը ցույց տալու համար:

168.am-ը փորձեց Վահրամ Դումանյանին մի քանի հարց ուղղել, սակայն վերջինիս փոխարեն պատասխանեց Լիլիթ Ստեփանյանը.

«Բայց տեսնում եք, որ գնում է նիստի»:

Ի դեպ, Վահրամ Դումանյանի նշանակվելուց հետո, նրա մամուլի խոսնակ է նշանակվել Գեղամ Մելիքբեկյանը, այլ ոչ թե իշխանական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, որն իրեն լիազորել է պատասխանել նախարարի փոխարեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031