Այստեղ մարդ կա՞, որ որևէ բան պայմանավորվել է Փաշինյանի հետ, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել այդ պարտության հետ. Հայկ Մամիջանյան

«Հիշո՞ւմ եք, որ պատերազմի առաջին օրերին այս շենքում՝ թիվ 1 ամբիոնից, Փաշինյանն ասաց, որ՝ եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք համարելու: Այստեղ մարդ կա՞, որ որևէ բան պայմանավորվել է Փաշինյանի հետ, այստեղ մարդ կա՞, որ պատրաստ է հաշտվել այդ պարտության հետ: Ու ի՞նչ է անում Փաշինյանը. նախարարին խորհրդական է սարքում, մարզպետին՝ պատգամավոր, կամ՝ հակառակը: Այ ընկեր, բանջարեղենների տեղերը փոխելուց արդյունքը չի փոխվում»,- ԱԺ-ի մոտ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա խոսքը շարունակելով ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց.

«Այստեղ կանգնած մարդիկ եկել են քեզ ասեն, որ մենք չենք հանդուրժի, որ Նոր տարվա գիշերը, հերիք չէ, որ մեր զինվոր տղերքի արյան կսկիծը մեր սրտում լինի, մի հատ էլ քո դեմքը տեսնենք հեռուստացույցով: Երև նկատած կլինեք՝ իբր ազատագրված Ազգային ժողովի դարպասները զոդած են ու փակված: Մի կողմից շատ լավ է. հիմիկվանից թող Փաշինյանը սովորի ոստիկանի հսկողության տակ ու վանդակների հետևում նստելուն: Իրեն դա երկար է սպասվում: Արդյո՞ք այստեղ մարդ կա, որը պատրաստ է, որ այս շենքում նստած պատգամավորը ասի՝ հա, ի՞նչ ա եղել, որ, Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատենք, առևտուր անենք, նորմալ ա, էլի: Էս ա իր պատկերը»:

Տեսանյութեր

Լրահոս