Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նա նշեց, որ դատարանի որոշումը դեռեւս չի ստացել, բայց առավել քան համոզված է, որ Վերաքննիչ դատարանը եւս հիմնավոր կասկածի առկայությունը հերքված է համարել ։

Դատարանը ոչ միայն իրավաչափ չէր համարել Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Աշոտ Ավագյանի ձերբակալությունն ու նրանց արգելանքից ազատելու որոշում կայացրել, այլեւ փաստել, որ կալանավորելու համար հիմքեր չկան՝ բացակայում է հիմնավոր կասկածը։

Նշենք, որ Դատախազությունը նշված որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել բոլոր 4 մեղադրյալներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031