«Ինձ համար անընդունելի է այդ դժվարին պայմաններում քաղաքական թիմ լքելը». Արամ Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխատելու է գործադիրում, իսկ թե ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ չհաստակեցրեց, միայն նշեց, որ այդ հարցը քննարկման փուլում է:

168.am հարցին՝ ճի՞շտ է, որ նշանակվելու է Լոռու մարզպետ, Արամ Խաչատրյանը պատասխանեց՝ հիմա ոչինչ չի կարող ասել. «Թույլ տվեք՝ հիմա այդ հարցին չպատասխանեմ: Մենք տարբեր հարցեր ենք քննարկել մանդատս վայր դնելու հետ կապված, տարբեր առաջարկներ են եղել, մոտ ապագայում այդ մասին դուք կիմանաք: Իմ քաղաքական թիմի որոշումն է եղել, թե հիմա ես որտեղ լինեմ»։

Հաջորդ հարցին՝ նոյեմբերի 10-ից հետո մանդատը վայր դնելու մասին մտածե՞լ է, և, օրինակ, իր շրջապատում իրենց չե՞ն ասել, որ մանդատը վայր դնի և չաշխատի պարտություն կրած իշխանությունների հետ,  Արամ Խաչատրյանը պատասխանեց, որ չի պատրաստվում լքել իր քաղաքական թիմը, քանի որ այս պահին նման քայլը ճիշտ չի համարում:

«Ովքեր լքել են քաղաքական թիմը՝ ինձ համար անընդունելի է, որովհետև մենք միասին ենք եկել և բոլոր խնդիրները մենք պետք է պատրաստ լինենք միասին լուծելու, և ինձ համար անընդունելի է այդ դժվարին պայմաններում քաղաքական թիմ լքելը»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031