«Մեր ներկա վիճակը նաև ենթադրում է էլ ավելի մերձեցում ռուսական կողմի հետ, ինչը նաև ենթադրում է այս դրույթի վերանայում». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տեղյակ եք, որ վերջերս ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունների կետերից մեկը ենթադրում էր ռուսական օրենսդրության գերակայության անցում միջազգայինի նկատմամբ:

Տեղյակ եք, որ Հայաստանում այս պահին միջազգային պայմանագրերը, իրավունք կոչվածը և օրենսդրությունը գերակա են մեր օրենքներին:

Հաշվի առնելով մեր ներկա վիճակը և մասնավորապես մեր հանդեպ եվրոպական բացասական տրամադրությունների ձևավորման հետևանքով (նայեք օրինակ իտալական կողմի ցցուն հակահայ դիրքորոշումներին) առաջ են գալիս այնպիսի ռիսկեր, որոնք կարող են առարկայական դառնալ նաև վերոնշայլ հանագամանքի արդյունքում:

Օրինակ, Ադրբեջանը դատի է տալիս Հայաստանին որևէ միջազգային դատարանում այսպես ասած վնասների փոխհատուցում ստանալու համար (ինչպես իրենք են ասում իրենց 50 մլրդ դոլարի վնաս ենք տվել) և ի վնաս մեզ որոշում է կայացվում և որևէ հատուցում պարտադրվում:

Մեր ներկա վիճակը նաև ենթադրում է էլ ավելի մերձեցում ռուսական կողմի հետ, ինչը նաև ենթադրում է այս դրույթի վերանայում: Հետևաբար, կարծում եմ սա պետք է իրավական հանրության մոտ քննարկման առարկա դառնա` հաշվի առնելով մեր ծանր վիճակը և մեր առջև ծառացած մարտահրավերների բնույթը»:

 

Տեղյակ եք, որ վերջերս ռուսաստանյան սահմանադրական փոփոխությունների կետերից մեկը ենթադրում էր ռուսական օրենսդրության…

Posted by Hovhannes Avetisyan on 2020 թ. դեկտեմբերի 9, չորեքշաբթի

 

Տեսանյութեր

Լրահոս